Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա չինացի գործընկեր Վան Ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Զգալի ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման հեռանկարներին՝ հակամարտության արմատական պատճառները լուծելու և Ռուսաստանի Դաշնության հիմնարար շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու միջոցով», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը նշել են դիրքորոշումների լայն մերձեցումը համագործակցության և միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ։
Բանակցությունների ընթացքում Լավրովը նշել է նման շփումների կարևորությունը արագ փոփոխվող աշխարհում։