«Հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն, կան նաև մոլորեցնող սխալներ»․ Թաթուլ Հակոբյան

«Հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն, կան նաև մոլորեցնող սխալներ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի կառավարություն, կրկին շնորհակալություն, որ հրապարակել եք Արցախյան կարգավորման փաստաթղթերից որոշները:
Դրանք, սակայն, ամբողջական չեն և ընտրողաբար են: Կան նաև մոլորեցնող սխալներ:
ա/ Առաջին փաստաթղթում նշված է երկու թվական՝ 2016 և 2019: Սա մոլորեցնող է, արդար կլինի, որ 2016 թվականը հանեք և թողնեք միայն 2019 թվականը: Ես գիտեմ, թե ինչու եք այդպես արել, բայց ցանկալի է, որ կասկածների տեղ չմնա:
բ/ Տպավորություն ունեմ, որ Կրակովի սևագիրը ամբողջական չէ:
գ/ Դուք հրապարակել եք Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի պատասխանները, ինչը նշանակում է, որ դա չի կարող լինել փաստաթուղթ: Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին կարևոր է, բայց դա ևս չի կարող առաջարկներ համարվել: Ամեն դեպքում, այո, Սերժի նամակը կարևոր է:
դ/ Կրկնեմ, եթե ունեք Քի Վեսթը, դա էլ հրապարակեք: Քի Վեսթը պաշտոնապես ներկայացվել է կողմերին:
ե/ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը հայերենով է, եթե կարելի է՝ հրապարակեք այն նաև ռուսերենով կամ անգլերենով:
զ/ Եթե պահպանվել է, հրապարակեք նաև Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակի՝ Հայաստանի տված պաշտոնական պատասխանը:
է/ հրապարակված փաստաթղթերի մեծ մասը շատ վաղուց հրապարակվել են, հետևաբար դրանք չի կարելի համարել գաղտնազերծված:
ը/ ամեն դեպքում, հրապարակված մի շարք փաստաթղթերի ես անձամբ ծանոթ չեմ եղել, և լավ է, որ իմ հետագա ուսումնասիրություններում կօգտագործեմ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment