UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Hype Fighting-ի հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարի գլխավոր իրադարձության մասնակիցներից մեկը կլինի:
29-ամյա մարտիկի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Ըստ UFC-ի կանոնների` Ծառուկյանը կարող է մրցակցել միայն գրեփլինգի կամ բրազիլական ջիու-ջիտսուի կանոններով:
Hype Fighting-ի մրցաշարերում մերկ բռունցքներով մենամարտեր են անցկացվում: Երևանյան մրցաշարում հանդես կգան Լենդրուշ Հակոբյանը, Վահե Սարուխանյանը, Գենադի Մակարյանը, Ռոման Քալաշյանը, Տարոն Հովհաննիսյանը, Արմեն Աթաևը և մի շարք այլ մարտիկներ: