Երևանում գործարանի շենքի փլուզման կապակցությամբ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նախօրեին Երևանում տեղի ունեցած նախկին դաշնամուրի գործարանի մասամբ փլուզման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Երևանում գործարանի շենքի փլուզման կապակցությամբ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ


ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին փլուզում էր տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում՝ նախկին դաշնամուրի գործարանում:


Դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ։


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)»,-նշվել է ՔԿ հաղորդագրության մեջ։


Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան: Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ եռահարկ շենքը մասամբ է փլուզվել՝ յուրաքանչյուր հարկը մոտ 430 քմ, որոնք ծառայել են որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ:  


«Լուրերի» տեղեկություններով՝ փլուզման հետևանքով տուժել է 40-ամյա աշխատակից: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածի վիճակը բավարար է, ստանում է բուժօգնություն:   Փլուզված տարածքում նաև գազի արտահոսք է եղել, որը մասնագետները կասեցրել են:


Leave a Comment