Արագածոտնի թեմ. Հավատարիմ ենք Մայր Աթոռին և Գարեգին Բ–ին

Արագածոտնի թեմ. Հավատարիմ ենք Մայր Աթոռին և Գարեգին Բ–ին

2 դեկտեմբերի 2025 – 12:15 AMT

PanARMENIAN.Net – Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևոր դասը հանդես է եկել հայտարարությամբ՝ «անդրադառնալով վերջին ամիսներին Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին»։

Նրանք վերահաստատել են, որ »հավատարիմ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ին։

«Խոնարհվելով Ամենակալ Տիրոջ առջև՝ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին, հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Գահակալին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Խստորեն դատապարտում ենք Սուրբ պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում:

Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝ Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ:

Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:

Դարձյալ հաստատում և ստորագրում ենք՝ հոգևոր ու խիզախ մեր գիտակցությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment