Դեկտեմբերի 2-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան առաջին պաշտոնական այցով ժամանել են Իռլանդիա։
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը համապատասխան տեսանյութը հրապարակել է X-ում։
Զելենսկիներին անձամբ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը։ Նա օդանավակայանից տեսանյութ է հրապարակել և խոստացել իր «անսասան աջակցությունը» Ուկրաինային, որը «շարունակում է իր պայքարը ազատության և ժողովրդավարության համար»։