Հայտնի է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցի վայրը, օրը և ժամը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվող հարցազրույցի վայրի և ժամի մասին։ Հայտարարության մեջ նշվում է,-«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 22-ին և 23-ին ժամը 10:00-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17)։

Հարցազրույցը տեղի է ունենալու կից ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան»:

Leave a Comment