Նոյմբերի 28-ին Երևանի քրեական դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից քաղաքացու ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։
Գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Ա․Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ այլ անձանց հետ ֆիզիկական ներգործություն է գործադրել անձի նկատմամբ:
Գործի մանրամասնությունները
Այսպես.
2025թ. փետրվարի 14-ին ժամը՝ 07:40-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում Ա․Հ․Ա․-նը, Ա․Վ․Կ․-ի և Դ․Հ․Ա․-ի հետ խմբի կազմում, հանցավոր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, խմբի այլ անդամների հետ համատեղ հանրորեն վտանգավոր արարք իրականացնելու գիտակցմամբ Երևան քաղաքի Նուբարաշենի ․․․ փողոցի մոտակայքում ծագած վիճաբանության ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․Բ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով աջ ակնակապճային, վերին շրթունքի շրջանների 100 արյունազեղումների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ա․Հ․Ա․-ին, Ա․Վ․Կ․-ին և Դ․Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 195 հոդվածի 2 մասի 5-րդ կետով, որը կարգավորում է ֆիզիկական ներգործությունը։
Մասնավորապես մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`
Նախատեսված պատիժը՝ տուգանք` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: