Թրամփը Մադուրոյին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վենեսուելան լքելու համար. Reuters

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գրեթե սպառել է ԱՄՆ անվտանգության երաշխիքների ներքո երկիրը լքելու  հնարավորությունը` նոյեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները։

Տասնհինգ րոպեանոց զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 21- ին` Կարիբյան ավազան ամերիկյան  USS Gerald R. Ford-ի գլխավորած ռազմածովային նավատորմ ուղարկելուց հետո։

Reuters- ի երեք աղբյուրներ փոխանցել են, որ զրույցի ընթացքում Մադուրոն Թրամփին ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ և լքել Վենեսուելան, եթե իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, ինչպես նաեւ նրանց եւ երկրի մոտ 100 ղեկավարներին համաներում տրվի։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը մերժել է այս պայմանները և Մադուրոյին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկիրը լքելու համար։ Այս ժամկետը լրացել է նոյեմբերի 28-ին, որից հետո Թրամփը Truth Social-ի եթերում հայտարարել է, որ փակում է Վենեսուելայի օդային տարածքը։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մադուրոյի վարչակազմը խնդրել է Թրամփի հետ ևս մեկ զրույց, սակայն դա եւս մերժվել է։

Միացյալ Նահանգները մեղադրում է Վենեսուելային և նրա նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառության թողտվության մեջ և պարբերաբար հարվածներ է հասցնում այս երկրի նավերին, որոնք, ըստ ԱՄՆ հավաստիացումների, թմրանյութեր են տեղափոխում։

Վենեսուելան հերքում է մեղադրանքները և ԱՄՆ-ի ճնշումը համարում է Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձ։

Leave a Comment