Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է ձախ ծնկի մենիսկի վնասվածքով խաղալու մասին, հաղորդում է ge-ն:
«Ֆիզիկապես լավ եմ զգում։ Այս վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի ինձ։ Ես անպայման պատրաստ կլինեմ հաջորդ խաղին»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Ակումբի բժշկական անձնակազմը ֆուտբոլիստին խորհուրդ էր տվել վիրահատվել, սակայն Նեյմարը ասել է, որ պատրաստ է մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին:
Բրազիլիայի Ա Սերիայի 36-րդ տուրի` «Սպորտ Ռեսիֆիի» դեմ տնային խաղում Նեյմարը գոլ էր խփել և գոլային փոխանցում կատարել: