Կարծում եմ` մարզիչը գիտի, որ ես ուզում եմ խաղալ հավաքականում․ Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին խաղում Պորտուգալիայի ընտրանուց Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտության (1-9) մասին։

«Չէի արտասվում, բայց շատ ցավոտ էր։ Շատ ծանր զգացողություն է, երբ տանը ֆուտբոլ ես դիտում։ Սարսափելի անհանգստանում ես, տպավորություն էր, թե տղաների հետ վերապրում եմ տեղի ունեցողը։

Միշտ հույս ունեմ խաղալ հավաքականում։ Մարզիչներն են որոշումներ կայացնում, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերին։ Կարծում եմ` մարզիչը գիտի, որ ես ուզում եմ խաղալ հավաքականում»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2020-23թթ., 22 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment