Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

 Դեկտեմբերի  2-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի  2-4-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -18.1°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    1.6°C

Leave a Comment