Առաջին ֆուտբոլիստը, որը 2-ական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Լիբերտադորեսի գավաթի հաղթող

Բրազիլացի պաշտպան Դանիլոն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 2-ական անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան և Լիբերտադորեսի գավաթը։ Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը:

Դանիլոն 2016 և 2017 թվականներին ակումբային գլխավոր եվրագավաթը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ 2011-ին «Սանթոսի» ու այս տարի՝ «Ֆլամենգոյի» հետ դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր:

Ի դեպ, «Պալմեյրասի» դեմ բրազիլական եզրափակչում Դանիլոն խփել է միակ գոլը:

Leave a Comment