Վրաստանի իշխող կուսակցությունը դատական գործընթաց է սկսում BBC-ի դեմ

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ, որի համաձայն Վրաստանի իշխանություններն անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ ենթադրաբար Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք են օգտագործել։

Լրատվամիջոցը որպես աղբյուր նշում է մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլիին, հատուկ հանձնարարությունների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլիին և փորձագետ Քրիստոֆեր Հոլշտեգեին: Լաշա Շերգելաշվիլին նշել է, որ իր կարծիքով, օգտագործվել է նույն նյութն է, որը նրան խնդրել են ստուգել ջրցանների համար 2009 թվականին: BBC-ի հետ զրույցում վրացի ցուցարարներից մեկը պատմել է, որ ջրցան մեքենաների շիթերը այրել են։

Նաև Վրաստանի իշխող կուսակցությունն է հայտարարել, որ միջազգային դատարաններում գործընթաց է սկսում BBC-ի դեմ՝ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։

Ինչպես ասվում է «Վրացական երազանք»-ի տարածած հայտարարության մեջ, «կօգտագործվեն բոլոր հնարավոր իրավական միջոցները՝ այսպես կոչված ստեր տարածող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու կեղտոտ, կեղծ մեղադրանքներ տարածելու համար»։

Leave a Comment