39-ամյա Ռամոսը մտադիր է մասնակցել ԱԱ-2026-ին

Լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան, տեղեկացնում է As-ը։

39-ամյա ֆուտբոլիստն ուզում է վերադառնալ Իսպանիա կամ եվրոպական այլ երկիր։

Վետերան ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել նաև աշխարհի 2026թ. առաջնությանը։

Ռամոսը կարծում է, որ կանոնավոր բարձրակարգ խաղ ցույց տալու դեպքում կարող է արժանանալ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի ուշադրությանը։

Ռամոսն Իսպանիայի հավաքականում վերջին անգամ հանդես է եկել 2021թ. մարտի 31-ին։ Նա ազգային թիմում 180 խաղում գրանցել է 23 գոլ ու 8 գոլային փոխանցում։

Leave a Comment