Դատախազությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել


2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով և 549-րդ (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) հոդվածի 3-րդ մասով: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազությունից:


«Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- հայտնեցին Դատախազությունից:


Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:

Դիտումների քանակ2

Leave a Comment