Ավստրալիայի գործարանում շմոլ գազի արտահոսք է եղել, հոսպիտալացվել է ավելի քան 20 մարդ

Բաժանորդագրվել

Արտահոսքը կատարվել է մսի պահածոյացման սարքավորումներից։

ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Ավստրալիայի Մելբուրն քաղաքի խոզի մսի վերամշակման գործարանում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել, 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ավստրալական «9News» պորտալը։

Ենթադրվում է, որ արտահոսքը կատարվել է մսի պահածոյացման սարքավորումներից։

Տեղական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մինչև շտապօգնության ժամանումը հրշեջ բրիգադներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել շմոլ գազի թունավորումից տուժածներին, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Օդի մեջ ածխածնի երկօքսիդի 0,1% չափով կոնցենտրացիան հանգեցնում է մահվան մեկ ժամվա ընթացքում, 0,5%-ի դեպքում՝ 20 րոպե անց:

Leave a Comment