ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նոյեմբերի 28-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մնոյանը կգործուղվի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
«Ղեկավարվելով «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով․
1․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Տիգրանի Մնոյանին 6 ամիս ժամանակով՝ 2025 թվականի դեկտեմբերի 01-ից, գործուղել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն և վերջինիս նույն վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը»։