Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին կայանալիք Եվրոպական գագաթնաժողովում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Բրյուսելում պաշտպանությանը նվիրված հանդիպման մեկնարկից առաջ։
«Մենք քննարկում ենք: Ինչպես արդեն նշվել է, մենք մտադիր չենք լքել դեկտեմբերյան գագաթնաժողովը՝ առանց Ուկրաինայի ֆինանսավորման հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու», – ասել է նա:
ԵՄ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 18-ին և 19-ին։