Դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին 2020 թվականից սկսած։ Ես վերապահումներ ունեցել եմ վարվող քաղաքականության վերաբերյալ, բայց այն հրապարակային չեմ արտահայտել, քանի որ հանրության լայն շրջանում Փաշինյանն ուներ վստահություն և աջակցություն։ Ես ափսոսում եմ, որ չեմ սխալվել գործող ուժի նկատմամբ ունեցած մոտեցումներում․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ սրբազանը։
Սրբազանի ասուլիսի առաջին հատվածը՝ կետերով․
- Մենք կորցրինք Արցախը, ՀՀ սուվերեն տարածքներ, պառակտվեցինք։ Եվ ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որը դուր չի եկել իշխանությանը, վարչապետին։ Սկսել են ինձ հրավիրել հանդիպումների, ակնարկներ եղել են տեսակետները փոխելու ուղղությամբ։
- Սպառնալիքներով, վախով, որևէ գործողությամբ, տեղեկատվական տեռորով չեն կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումը։
- Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, Եկեղեցուն, ժողովրդին, այլև իրենք իրենց. սա ինքնաժխտում է։ Կանոնական լեզվով ասած՝ հերձված են։
- Եպիսկոպոսների՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելը դավաճանություն է՝ անկախ նրանից, թե ինչ գործոններով է պայմանավորված։
- Շրջանառվող տեսանյութերի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, անգամ ՔԿ-ից չկա պատասխան։ Այդ տեսանյութերն անտեր են։ Եվ ինձ հետ որևէ առնչություն չունեն։