Փլուզում Երևանի Շիրակի փողոցում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ ստորաբաժանումներ


Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։


Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment