Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից
հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկուն զեկուցել է երկխոսության հիմնական պարամետրերը։ Ուկրաինայի
առաջնորդը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Այսօր, Միացյալ Նահանգներում թիմերի
աշխատանքի ավարտից հետո, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը զեկուցել
է երկխոսության հիմնական պարամետրերը, դրա առաջնահերթությունները և որոշ
արդյունքներ։ Մենք կշարունակենք աշխատել։ Ես մեր թիմից ակնկալում եմ ամբողջական հաշվետվություն
անձնական հանդիպման ժամանակ»,- նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ զրույցը եղել է կառուցողական,
և բոլոր հարցերը բաց քննարկվել են։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել
Միացյալ Նահանգներին, նախագահ Թրամփի թիմին և անձամբ նախագահին Ուկրաինայում
պատերազմը դադարեցնելու համար ներդրված ժամանակի և ջանքերի համար։