Փաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Քաղաքականություն


ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի հետ:


Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները: Կարևորվել է զբոսաշրջության, իրավական և դիվանագիտական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կապերին ու փոխգործակցության խթանմանը:


Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



Leave a Comment