
Իրանամետ եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման ուժերը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածում՝ Ջիզան քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։
Այս մասին հայտնել է «Սաբա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով շարժման «մամուլի ծառայությանը»։
Հարձակումների թիրախում են եղել Սաուդյան Արաբիայի ռազմական հրամանատարության կողմից օգտագործվող շենքերը, զենքի պահեստները, արձակման կայանքները և այլ օբյեկտներ։ Հուսիները պնդում են, որ հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են «Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիոն ուժերի հարյուրավոր զինվորներ, ինչպես նաև Սաուդյան բանակի տասնյակ զինվորներ և սպաներ»։