ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար ու ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, շարունակելու է մնալ կալանքի տակ՝ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների ներկայացրած բողոքը, հայտնում է Sputnik Արմենիան:
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 9-ին։
Աբրահամյանը մեղադրվել է սպանություն պատվիրելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա․Ա․-ի կողմից։