Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մտավախություն է հայտնել, որ իրեն կարող են «զոհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Պապիկյանը դժգոհել է, որ պատերազմից հետո իր ստանձնած ծանր աշխատանքը քաղաքական թիմում պատշաճորեն չեն գնահատում, մինչդեռ իր գործունեությունը մանրամասն ուսումնասիրվում է։
Պարբերականի փոխանցմամբ՝ նախարարը նաև թիմակիցներից ոմանց մեղադրել է հեղափոխական արժեքներին դավաճանելու և սեփական բարեկեցությամբ զբաղվելու մեջ։ Նա իրեն ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել։
Թերթը պնդում է, որ Պապիկյանի պաշտոնանկության հարցն այլևս օրակարգում չէ, սակայն նրա նկատմամբ դժգոհությունը պահպանվում է։
