Կրակոցներ Մայամիի օդանավակայանում | Radar Armenia

Կրակոցներ Մայամիի օդանավակայանում

Մայամիի միջազգային օդանավակայանում կրակոցներ են հնչել, կասկածյալը ձերբակալվել է ․ հայտնում է NBC6 հեռուստաալիքը։

Իշխանությունները դեռևս մանրամասներ չեն հայտնել կասկածյալի կամ հնարավոր առաջադրվող մեղադրանքների մասին, սակայն ընդգծել են, որ մարդկանց համար այլևս սպառնալիք չկա, ոչ ոք չի տուժել:

Միջադեպի պատճառով մասնակիորեն փակվել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհները, սակայն ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել է, և օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment