23.09.2026 | 13:02
Եղած տեղեկատվությունը, ՌԴ և ԱՄՆ նախագահների խոսույթը, վերջին ամսվա ընթացքում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և բանակցողների այցը Մոսկվա վկայում են, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ կան ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ:
Մինչ վերջերս Զելենսկու եվրոպական դաշնակիցները, որոնց չի գոհացնում պատերազմի դադարեցման շուրջ Սպիտակ տան և Կրեմլի համաձայնությունը, արգելեցին Կիևի վարչակարգին գնալ զիջումների: Սակայն երեկ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցող Զելենսկին բանակցություններ է վարել Թրամփի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեք անգամ կրկնել շատ լուրջ դեմքով, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ: Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին՝ բոլոր տեղերում:
Սպասենք լավ լուրերի: Երկու կողմերում զոհերի թիվն արդեն հասնում է ամսական 25-30 հազարի:
Գարիկ Քեռյան