Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

23 Սեպտեմբերի, 2026

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա, որ կառավարման իններորդ տարում Փաշինյանը որոշեց ի շահ հայրենիքի գործել։

Փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ։ Եվ կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում։ Մեր հաշվին, հայկական շահի հաշվին իշխանությունը պահպանելու հնարավորություններ է փնտրում։ Դրա համար էլ որևէ խոչընդոտ չունի տարբեր մայրաքաղաքներում իրարից 180 աստիճան տարբերվող խոստումներ տալու, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment