Գերմանիայի Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիա երկրամասի Լեյցեն համայնքում գտնվող DHL-ի լոգիստիկ կենտրոնում առնվազն երեք ծանրոցում սնդիկի հետքեր են հայտնաբերվել։
Դեպքի վայրում իրականացվում է լայնածավալ գործողություն։ Ոստիկանությունը շրջափակել է պահեստը, որտեղ հայտնաբերվել են կասկածելի ծանրոցները։ Հաղորդվում է, որ DHL-ի առնվազն մեկ աշխատակից վատ ինքնազգացողության պատճառով դիմել է օգնության։
Ինչպես գրում է Past.am-ը, այս պահին հայտնի չէ, թե ինչ են պարունակել ծանրոցները, ովքեր են եղել դրանց ուղարկողներն ու ստացողները, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է սնդիկը հայտնվել դրանց վրա։
Past.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները շարունակում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։