Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում TRIPP-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մեկ այլ որոշմամբ՝ Միրզոյանը նշանակվել է նաև «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ:

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը:

Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:

Leave a Comment