Հայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը


Մշակույթ


Այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը։

«Այս տարի դստրիկս հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- նշել է Քերոբյանը։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում։

Նարեի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կլինի այսօր՝ 21:00-ին։


Leave a Comment