Բոլորը հասկանում են, այդ թվում՝ ՔՊ-ականներն էլ են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ընդհանրապես ոչ գույքերի մասին է, ոչ թալանի վերադարձի մասին է։ Զուտ քաղաքական և նաև աշխարհաքաղաքական համատեքստում է այս ամենը տեղի ունենում։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը փորձում է ներկայացնել որպես իր ընտրազանգվածին ուղղված քաղաքական ուղերձ։
«Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է դուր գալ իր ինչ-որ չափի ընտրազանգվածին։ Այդպիսով, Փաշինյանը նոր թմրանյութ է սրսկում իր ընտրազանգվածին՝ փորձելով ասել՝ մի փոքր սպասեք, տեսեք, Ռոբերտ Քոչարյանին կալանավորել ենք»,- ասել է Խաչատրյանը։