Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: 



Հիշեցնենք, որ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:


Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment