
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում մասնավոր տանը տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Զոհերի թվում եղել է հղի կին։ Տասը մարդ մահացել է դեպքի վայրում, ևս մեկը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նշվում է, որ անհայտ զինված անձինք ներխուժել են տարածք և կրակ բացել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: