Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ադրբեջանում մեկնարկել «Power of Unity–2026» («Միասնության ուժ–2026») անունը կրող մասշտաբային զորավարժություններ։ Մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի զինված ուժերը։
Զորավարժությունները տեղի են ունենում Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Այսինքն Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, թե արևմուտքից, թե արևելքից։ Զորավարժությունները պարզապես մեկ զորավարժարանում անցկացվող ցամաքային վարժանք չէ․ այն ներառում է ցամաքային, օդային, ծովային և անօդաչու միջոցներ։
Իսկ այդ ընթացքում Հայաստանում «գեներալիսիմուս» Պապիկյան Սուրենին զորամասում դիմավորում է սպորտային համազգեստով մարդը»։
