Զելենսկին հույս ունի մինչև ձմեռ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը • Tribune.am

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հույս ունի ավարտել Ուկրաինայում հակամարտությունը մինչև ձմեռ։

Զելենսկին այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք վերջ դնել հակամարտությանը։ Նախագահ Թրամփը կօգնի մեզ այս հարցում։ Կարծում եմ՝ սա պետք է արվի հնարավորինս շուտ, մինչև ձմեռը սկսվի», — անգլերենով ասել է Զելենսկին։ Ասուլիսը հեռարձակվել է ուկրաինական «Public» հեռուստաալիքով՝ ուկրաիներեն թարգմանությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել էր, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո առաջընթաց է ակնկալում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում խաղաղ կարգավորման, բայց ունի բավարար հնարավորություններ՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար։

Leave a Comment