
Թրամփ. ԱՄՆ-ն համաձայնության կհասնի Իրանի հետ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո
Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի առաջարկները համաձայնության վերաբերյալ: Նա խոստացել է երբեք թույլ չտալ Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք: ԱՄՆ-ի առաջնորդը նաև խնդրել է այլ երկրների միանալ իրեն՝ Իսլամական Հանրապետությունը տնտեսապես լիակատար մեկուսացնելու գործում:
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության կհասնեն նոյեմբերին կայանալիք Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: Սակայն, ըստ նախագահի, ինքը պետք է որոշի՝ «արդյո՞ք համաձայնության գալ Իրանի հետ, թե՞ այն ամբողջությամբ ջնջել երկրի երեսից»: