Զելենսկու հետ հանդիպումից առաջ Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս մեկ հանդիպման հնարավորության մասին։

«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել Ալյասկայում, և կարծում եմ՝ ևս մեկը կլինի։ Մայամիի մասին չգիտեմ», — ասել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ Կիևը հանձնառու է Ռուսաստանի հետ համաձայնության հասնելուն։ «Կարծում եմ՝ Ուկրաինան ցանկանում է համաձայնության գալ, մենք դրա մասին շատ ենք խոսել, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ», — ասել է Թրամփը՝ հավելելով. «Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա»։

Ինչպես հայտնում է BBC-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանք կքննարկեն ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, որոնք, նրա խոսքով, լուրջ հարված են հասցրել Ռուսաստանին, բայց նաև «լուրջ հարված են հասցրել դիզելային վառելիքի գներին» ամբողջ աշխարհում։ Թրամփն ասել է, որ այս հարցը կքննարկի նախագահ Զելենսկու հետ։

Leave a Comment