Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով սեպտեմբերի 22-ից դադարեցվել են իրանական ավիաընկերությունների կողմից դեպի Ադրբեջան իրականացվող չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գործող սահմանափակումների պատճառով ուղևորներին խորհուրդ է տրվում կապ հաստատել համապատասխան ավիաընկերությունների և այն վաճառքի կետերի հետ, որտեղ ձեռք են բերվել տոմսերը։
