Երևանից Բաքու սեպտեմբերի 22-ի առավոտյան չվերթ է իրականացվել։ Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է ժամը 7:00-ին և Բաքվում վայրէջք կատարել շուրջ 50 րոպե անց։ Վերադարձը նախատեսված է այսօր՝ ժամը 21:40-ին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ չվերթով Ադրբեջան է մեկնել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը։ Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Գրիգորյանը Բաքվում մասնակցում է անվտանգության 4-րդ ֆորումին։
