Բաքուն ուզում է խաղաղություն սեփական օրակարգով և սեփական շահերով․ Արմեն Պետրոսյանը՝ Դադիվանքի շուրջ նոր խնդրի մասին

Բաքուն շարունակում է հայկական պատմամշակութային կոթողները դարձնել քաղաքական մեսիջների թիրախ։ Եթե մինչև այդ ադրբեջանական պաշտոնական խոսույթում Գանձասարի հայկական ձեռագրերի կրկնօրինակներն էին ներկայացվում որպես հայկական պատմության, Բաքվի ձևակերպմամբ, «կեղծման ապացույց», ապա այժմ թիրախում Դադիվանքն է․ այնտեղից ապամոնտաժված որմնանկարներն ու խաչքարերը ներկայացվում են որպես «գողացված արվեստի գործեր։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան պնդել է, թե 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դադիվանքից, ադրբեջանական անվամբ՝ Խուդավենքից ապօրինի կերպով դուրս են բերվել որմնանկարներ ու խաչքարեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները, նրա խոսքով, ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Ի՞նչ է փոխվել Բաքվի խոսույթում, և ինչո՞ւ է հայկական պատմամշակութային ժառանգության թեման կրկին քաղաքական օրակարգում։ Որոշ դիտարկումների համաձայն՝ այս հայտարարությունները ունեն նաև քաղաքական ենթատեքստ՝ կապված Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Տիգրանաշենի հարցերի հետ։

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Leave a Comment