Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է

Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով. հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր հսկող դատախազին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment