Լիոնել Մեսսին ներկայացրել է հատուկ մարզաշապիկը որով կանցկացնի Արգենտինայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը։ 39-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով հրաժեշտի խաղի համար նախատեսված մարզահագուստի պատրաստման ընթացքը։ Մարզաշապիկի նոր տարբերակում Մեսսիի ազգանունն ու հայտնի 10-րդ համարը ոսկեգույն են, իսկ համարը զարդարված է նաև Մայիսյան արևի պատկերով՝ Արգենտինայի ազգային խորհրդանիշներից մեկով։
«Վերջին խաղը…մարզաշապիկը՝ ամբողջ կյանքի համար»,- գրել է Մեսսին։
Հրաժեշտի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում։ Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Բենինը։ Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին։
