
«Օր օրի տանս պատերը քանդվում են, հողը նստվածք է տալիս։ 12 մետրի վրա փորելով եկել են՝ իմ տան հիմքերին են հասել, ընդամենը երեք մետրի վրա է շենքը, որ գոնե մի 4-5 ավելի հեռու լիներ, խնդիրը շատ չէր լինի։ Բակում արդեն հնարավոր չէ գտնվել, շինարարության ժամանակ վերևից բետոն, քարեր են թափվում»,- ասուլիսի ժամանակ ասել է «Գաթա բենդ»-ի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ խոսելով իր տանը կից տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման մասին։ «Այս հարցը չի լուծվում, բանը հասել է նրան, որ երկրի ղեկավարին եմ մի քանի անգամ դիմել։ Տիգրան Ավինյանն էլ է այս խնդրի մասին տեղյակ՝ հենց սկզբից։ Պատկան բոլոր մարմիններին դիմել եմ, Կառավարություն, ԱԺ, բայց արդյունք չկա»,- նշել է Մանուկյանը։