ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատերազմը շարունակելու և հրադադարի պատրաստակամության մասին Վոլոդիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները միմյանց հակասում են։
Նախկինում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր անվերապահ հրադադարի պատրաստակամության և հակամարտության դիվանագիտական կարգավորմանն անցնելու ցանկության մասին։
«Գիտեք, պարոն Զելենսկին ընդամենը մի քանի օր առաջ, ինչ-որ տեղ ելույթ ունենալով, ասել էր, որ իրեն ևս 40 օր է պետք՝ ռուսական տնտեսությանը վնաս հասցնելու համար։ Եվ ահա, օրեցօր նրա հայտարարությունները՝ կապված պատերազմի շարունակման կամ դադարեցման հետ, միմյանց չեն համապատասխանում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
