Տիգրանաշենը հանձնելով՝ մենք պատերազմը մոտցենում ենք, ոչ թե հեռացնում. Սաղաթելյան

Տիգրանաշենը հանձնելով՝ մենք պատերազմը մոտցենում ենք, ոչ թե հեռացնում։ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավը հնարավորություն է լինելու միջամտելու Հայաստանի գործերին, նույնն էլ` Տավուշի դեպքում, այսօրվա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա շեշտեց՝ իրենց քաղաքական ուժի համար անընդունելի է իշխանությունների՝ շարունակ վախեցնելու և զիջումների գնալ պրակտիկան։

Ի պատասխան դիտարկմանը, որ Փաշինյանն խոսել է Արծվաշենը հետ բերելու մասին, սակայն իրատեսակա՞ն է և կո՞ղմ են, որ փոխանակում տեղի ունենա, Սաղաթելյանն ասաց.

«Ես Փաշինյանի իշխանության ընթացքում տեսել եմ միայն հանձնումներ։ Հայկական տարածքները հայկական տարածքներով չեն փոխանակվում։ Տիգրանաշենը հայկական տարածք է»։

Իշխան Սաղաթելյանը միաժամանակ շեշտեց՝ որ ընդդիմության համախմբմանն այլընտրանք չի տեսնում։

«Կա իշխանություն, որն ունի արտաքին հսկայական աջակցություն, անսահմանափակ ռեսուրս, ուժային կառույցներ, որոնք աշխատում են օրենքից դուրս։ Սրան դիմադրելու համար ընդդիմադիր ուժերի համախմբումն անհրաժեշտություն է։  

Համախմբումն առնվազն օրակարգային  մի շարք հարցերի շուրջ անխուսափելի է, դա պետք է տեղի ունենա։ Առնվազն այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է կարողանան հանրությանը պատշաճ բացատրություն տալ՝ ինչու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

Leave a Comment