Փակում են ուղիները՝ մեզ ենթարկեցնելու համար, բայց ապարդյուն. Փեզեշքիան

Փակում են ուղիները՝ մեզ ենթարկեցնելու համար, բայց ապարդյուն. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է արտաքին ուժերին՝ Իրանի ժողովրդին ճնշման տակ դնելու փորձեր անելու մեջ։

«Նրանք փակում են ուղիները՝ մեր ազգին, մեր ժողովրդին ենթարկեցնելու համար, քանի որ չկարողացան դա անել ռազմական միջոցներով»,- հայտարարել է նա։

Ըստ Փեզեշքյանի՝ այժմ փորձ է արվում ամեն հնարավոր վայրում ստեղծել ամենատարբեր դժվարություններ. «Նրանք փակում են ուղիները՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային։ Նրանք ցանկանում են ներքին պառակտումներ հրահրել, օգտվել լրատվամիջոցներից և ներգրավվել էթնիկ խմբերի հետ»։

Իրանի նախագահի խոսքով՝ նպատակն իրենց ցանկացած թուլության առավելագույն օգտագործումն է՝ երկիրը ներսից թուլացնելու և ենթարկվելու ստիպելու համար։

«Սակայն մենք, Աստծո կամոք, ապարդյուն կդարձնենք այս ամենը»,- եզրափակել է Փեզեշքիանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment