«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան

«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը շարունակում եմ հետևել։
Հիշեցնեմ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով՝ Այգու հարավարևելյան հատվածում հայտնաբերվել էին 34 ապօրինի հատված կաղնիների կոճղեր՝ 35–74 սմ տրամագծով, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել էր 16,57 միլիոն դրամ։
Սեպտեմբերի 17-ին պաշտոնական հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով տվյալ դեպքով հարուցված քրեական վարույթի ընթացքով և բնությանը պատճառված վնասի վերականգնման հարցով։
Սեպտեմբերի 18-ին ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ շրջակա միջավայրին պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ։
Այս գործին շարունակելու եմ հետևել։
Կարևոր է ոչ միայն արձանագրել ծառերի ապօրինի հատման փաստը, այն էլ Բուսաբանական այգում, այլև հետևել, թե ով է պատասխանատվություն կրելու դրա համար և արդյոք պետությանը պատճառված 16,57 միլիոն դրամի վնասը կվերականգնվի, թե…
Նշեմ, որ ծառահատման տոմսերի հետ կապված հարցերի պատասխանատուն նույն անձն է, ով նախագահում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գիտատենիկական խորհուրդը և նույն կառույցի տնօրենի խորհրդականն է»։

ՔԿ-ի պատասխանը՝ Քրիստինա Վարդանյանի հարցմանը
ՔԿ-ի պատասխանը՝ Քրիստինա Վարդանյանի հարցմանը
Քրիստինա Վարդանյանի դիմումը՝ ՔԿ-ին
Քրիստինա Վարդանյանի դիմումը՝ ՔԿ-ին
Քրիստինա Վարդանյանի դիմումը՝ ՔԿ-ին
Քրիստինա Վարդանյանի դիմումը՝ ՔԿ-ին

Leave a Comment