«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան

«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան

Մերձավոր Արևելքի և աշխարհի երկրները բախվում են հակամարտությունների, պատերազմների և ճգնաժամերի, որոնք Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են պահպանել սերտ երկխոսություն և համակարգում։ Habertürk-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնի հետ երկխոսության և համակարգման շնորհիվ Անկարան դրական արդյունքների է հասնում մի շարք հարցերում, որոնք ունեն գլոբալ ազդեցություն։

Էրդողանը նշել է, որ խոսքը նախևառաջ Մերձավոր Արևելքի խնդիրների, ինչպես նաև Աֆրիկային և Ասիային առնչվող գործընթացների մասին է։

«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան

Leave a Comment